HASU-ն ժամանակակից ատամնաբուժական կլինիկա է, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ միևնույն ժամանակ մեկուսացված լինելով քաղաքային աղմուկից և փոշուց՝ շրջապատված գեղեցիկ կանաչ տարածությամբ:

Տաղանդավոր դիզայներներ Միքայել և Մարիամ Մայիլյանները արել են հնարավոր ամեն ինչ՝ ստեղծելու համար խաղաղ ու ջերմ մթնոլորտ մեր այցելուների համար:

Կլինիկայի ընկերական միջավայրը և բժշկական անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը HASU կլինիկայում անցկացրած ձեր ժամանակը կվերածեն հաճելի փորձի:

Հավատացած ենք, որ գերժամանակակից սարքավորումների կիրառումը գեղեցիկ ու առողջ ատամներ ունենալու երաշխիքներից է, ուստի HASU կլինիկայում մենք քայլում ենք ոլորտում նոր ձեռքբերումներին համընթաց:

Գիտակցելով, թե ինչքան թանկ է ձեր ժամանակը՝ մենք ճշտապահ ենք օրվա ծրագիրը կազմելիս և հարմարվում ենք այն պայմաններին, որոնք կարող են առաջանալ ձեր ծրագրերում կատարված փոփոխություններից:

Կլինիկան տրամադրում է ստորգետնյա վերահսկվող կայանատեղի այն այցելուների համար, ովքեր ժամանում են իրենց սեփական մեքենաներով:

Մեր գաղափարախոսությունը

Հարմարավետություն, ապահովություն, գոհունակություն

Մեր առաջնահերթությունները

Մենք հպարտ ենք ատամնաբուժական ծառայություններով, որոնք առաջարկում ենք

Սարքավորումները

HASU կլինիկան ապահովված է գերժամանակակից գործիքներով և սարքավորումներով

Ինչպես գտնել մեզ
Menu